-
10.05.2017|
16:20
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) բարձր է գնահատում իր այն ուսանողներին, ովքեր իրենց պարտքն են կատարում Հայաստանի և ԼՂՀ-ի զինվաժ ուժերում և վառ են պահում զոհվածների հիշատակը:
ՃՇՀԱՀ-ն և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հավերժացրին ապրիլյան քառօրյայում զոհված հերոս, իր «հավերժ» ուսանող Ադամ Սահակյանի անունը՝ սահմանելով Ադամ Սահակյանի անվան կրթաթոշակ:
-
10.05.2017|
09:59
Ցեղասպանության 102-րդ տարելիցի առիթով Աբու Դաբի էր այցելել Քուվեյթի ազգային վարժարանի տնօրեն, դոկտոր Ներսես Սարգսյանը: Նա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը հանդես եկավ բանախոսությամբ՝ մանրամասն անդրադառնալով Հայ դատի պատմությանը, Ցեղասպանության ճանաչման գործընթացին, Թուրքիայի ներկայիս ներքաղաքական իրավիճակին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Հայաստանի Հանրապետության անելիքներին, հայրենիքի հզորացման անհրաժեշտությանը:
-
18.04.2017|
15:10
Ավելի քան 140 երիտասարդ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ստացել է կուսակցության անդամատոմս։ Անդամատոմսերը երիտասարդներին են հանձնել ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։
-
07.04.2017|
16:58
Սենտ Էտիենի ճարտարապետության ազգային դպրոցի (ՃԱԴ) 19 ուսանող և ճարտարապետության շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 13 ուսանող ՃՇՀԱՀ-ում ՝ «Հայաստանում խորհրդային շրջանի 60-ականների մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի ժամանակահատվածի բնակելի շենքերի վերակառուցման և միջավայրի բարեկարգման նախագծեր» խորագրով շնորհանդեսին ներկայացրին իրենց նախագծերը:
-
02.04.2017|
00:01
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ և Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համագործակցությամբ Բրիտանական խորհուրդն ավելի քան հինգ ամիս դասընթացներ է անցկացրել ռազմական հաստատությունների ուսանողների և ուսուցիչների համար:
-
29.03.2017|
21:22
Lragir.am-ը գրել է՝ ի պատասխան մարտի 24-ի SUT.am կայքի հրապարակման (որում բացահայտվում է դպրոցների և մանկապարտեզների 114 տնօրենների կողմից վարչական ռեսուրսի կիրառումը իշխող Հանրապետական կուսակցության օգտին), Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ «114 դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն մեկն է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ»:
-
-
13.03.2017|
14:51
ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում միայն մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողները, որոնք մարտական գործողություններին չեն մասնակցել և արդեն զորացրվել են, ՀՀ բուհերում սովորելիս կարող են օգտվել լրացուցիչ 20 տոկոս զեղչից։
-
07.03.2017|
18:52
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ, ԱՊՀ, արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով Դաշնային գործակալության (Ռուսհամագործակցություն) ղեկավար Լյուբով Գլեբովային:
-
04.03.2017|
16:38
ՀՀ ԿԳՆ-ն պարզաբանում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագիր չկա, ինչպես թյուրիմացաբար ներկայացվել է որոշ լրատվամիջոցներում: